Օգտագործման պայմաններ


1. Պայմանների ընդունում


Oգտագործելով Uteach Academy (courses.uteach.am) և դրա ծառայությունները («Ծառայություններ»), դուք համաձայնում եք պահպանել սույն Պայմաններն ու դրույթները («Պայմաններ»): 

Եթե դուք համաձայն չեք այս Պայմաններին, խնդրում ենք չօգտագործել Կայքն և վերջինիս Ծառայությունները: 


2. Օգտագործողի հաշիվներ


ա. Հաշվի գրանցում. Ձեր կողմից courses.uteach.am կայքում գրանցվել հարկավոր չէ. 

Դասընթացները կայքում տեղադրվելու է Uteach-ի թիմի կողմից. ՝ նախապես համաձայնության գալով Ձեզ հետ.


3. Դասընթացների ընտրություն


ա. Course.uteach.am-ում ներկայացվում են միայն Ձեր այն դասընթացները, որոնց համար մենք ստացել ենք Ձեր համաձայնությունը. 

Uteach Academy-ն պատասխանատվություն չի կրում Ձեր դասընթացներում առկա անճշտությունների համար:


4. Գին և վճարումներ


բ. Դասընթացների արժեքը որոշվում է բացառապես Ձեր կողմից: Uteach Academy-ում դրանք ներկայացվում են նույն արժեքով:

Եթե արժեքը փոփոխվում է Ձեր կողմից, ապա Դուք պարտավորվում եք տեղեկացնել դրա մասին մեզ, որպեսզի մենք ևս փոփոխենք արժեքը courses.uteach.am կայքում:

Հակառակ դեպքում կլինի անհամապատասխանություն, որն էլ իր հերթին կառաջացնի խնդիրներ գնորդների շրջանում:

Դասընթացները Uteach Academy-ում  տեղադրվում են Affiliate հղումով, ինչը նշանակում է, որ ցանկացած տվյալ տեսանելի և կառավարելի է: 

Եթե գնորդը դեպի Ձեր դասընթաց է ուղորդվել այդ հղման միջոցով (դեպի ձեր կայք), ապա և դուք, և մենք դա տեսնում ենք համապատասխան ծրագրում.


Դասընթացի վաճառվելու դեպքում արժեքի 30 %-ը Ձեր կողմից փոխանցվում է Uteach Academy-ն ամեն ամսվա վերջում կամ ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 5-րդ օրը բանկային փոխանցման միջոցով:

Դասընթացների առաջխաղացման ծախսերը հոգում է Uteach Academy-ն:


4. Փոխհատուցման և չեղարկման քաղաքականություն


Դուք պետք է ունենաք ձեր “Չեղարկման և հետ վերադարձի” քաղաքականությունը, որի պայմանները որոշում եք Դուք:

Եթե Ձեր կողմից գումարի ետվերադարձ է արվել ուսանողին մինչև Uteach Academy-ն գումար փոխանցելը, ապա վերահաշվարկը կատարվում է ավտոմատ, այսինքն, եթե գումարի 50 %-ը դուք վերադարձրել եք ուսանողին, ապա 30 %-ը վճարվում է մնացած 50 %-ից:

Եթե ուսանողը Ձեզնից գումարի ետվերադարձ է պահանջում Ձեր կողմից մեզ 30%-ը վճարելուց հետո, ապա այն մեր կողմից ետվերադարձի ենթակա չէ:


5. Մտավոր սեփականություն


Ձեր դասընթացների մտավոր սեփականությունը պատկանում է Ձեզ. Uteach Academy-ին պարտավորվում է ներկայացնել Ձեր դասընթացները որպես Ձեր սեփականություն:

Կարևոր. Uteach Academy-ն պատասխանատվություն չի կրում Ձեր կայքում տեղադրված բովանդակության կամ դրա անօրինական տարածման  համար:


6. Կողմերի պարտավորություններ


Uteach Academy-ն պարտավորվում է հեղինակների դասընթացներն ավելացնել courses.uteach.am-ում միայն երկկողմանի համաձայնության և պայմանների ընդունման դեպքում:

Միևնույն ժամանակ Uteach Academy-ն ինքն է որոշում, թե երբ և ինչ արշավների միջոցով առաջխաղացնել դասընթացները:

Դասընթացի հեղինակը պարտավորվում է տեղյակ պահել դասընթացի վերաբերյալ հիմնական ինֆորմացիայի փոփոխությունների (Վերնագիր, նկարագրություն, արժեք, հեղինակ), ինչպես նաև այն ջնջելու մասին:


7. Դադարեցում


Uteach Academy-ն իրեն իրավունք է վերապահում ջնջել դասընթացները կայքից իր հայեցողությամբ՝ առանց երկրորդ կողմին նախնական ծանուցման:


8. Պայմանների փոփոխություններ


Uteach Academy-ն իրավունք է վերապահում թարմացնել կամ փոփոխել այս Պայմանները ցանկացած ժամանակ՝ առանց նախնական ծանուցման: Օգտագործողները պատասխանատու են Պայմանների կանոնավոր վերանայման համար: Նման փոփոխություններից հետո Կայքի և ծառայությունների շարունակական օգտագործումը համարվում է փոփոխված Պայմանների ընդունում:


10. Կոնտակտային տվյալներ


Եթե ունեք հարցեր կամ մտահոգություններ սույն Պայմանների վերաբերյալ, խնդրում ենք կապվել մեզ հետ marketplace.uteach.io հասցեով: